Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Պաշտպանական կողմը նպատակ ունի խաթարել, ձգձգել նիստը». Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ չլսելով փաստաբանների առարկությունները

«Պաշտպանական կողմը նպատակ ունի խաթարել, ձգձգել նիստը».  Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ չլսելով փաստաբանների առարկությունները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Պաշտպանական կողմը նպատակ ունի խաթարել, ձգձգել նիստը». Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ չլսելով փաստաբանների առարկությունները

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արթուր Դանիելյանն անսպասելի որոշում կայացրեց՝ հեռանալով խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու:

Պաշտպանական կողմերից պաշտոնաթող նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ դատարանն այս պահին պետք է կայացնի որոշում իրենց ներկայացրած միջնորդության հետ կապված:

«Հիմա մեր խոսքը, որ կառուցում ենք պաշտպաններով, մենք ունենք երկու տարբերակ՝ շատ ծավալուն ներկայացնել, որը ժամեր կտևի և ավելի հակիրճ ներկայացնել: Ընտրությունը մեզ համար կապված է նաև դատարանի որոշակի գործողություններից»,- ասաց Խուդոյանը և պարզաբանեց, որ դատարանին ներկայացրել է միջնորդություն, որը չի քննարկվել:

«Միջնորդությունը վերաբերում էր նրան, որ մենք ի սկզբանե այս պրոցեսի ընթացակարգի վերաբերյալ մեր անհստակությունն էինք հայտնել, ասել էինք՝ առայսօր վերջնական պատասխան չենք ստացել, և զուտ դատավորի արտասանած խոսքերից մեզ համար ընկալելի է որոշակի իմաստով, որ դա մեզ հետ համաձայնել է նաև նախագահող դատավորը, եթե սխալվում եմ, ինձ ուղղեք և ասեք՝ կանոնները որոնք են, որով մենք պետք է առաջնորդվենք:

Մենք տեսնում ենք այդ օրենսդրական խնդիրները. թե պարոն Մեժլումյանը, թե Պողոսյանը ներկայացրեցին դատարանին իրավական բազմաբնույթ և բարդ խնդիրներ, որոնց լուծումը բացի գործի փաստական հանգամանքներից, բացի արդարադատության իրականացումից, դատարանին շատ լուրջ ծանր խնդիրների առաջ է կանգնեցնում:

Մենք չենք ակնկալում լսել, թե դատարանի վերջնական ակտն ինչ տեսքով է լինելու, բայց մենք ուզում ենք գոնե հասկանալ, թե ինչ շրջանի դատական ակտերի մասին է խոսքը, որպեսզի մեր դիրքորոշումը կառուցենք: Հիմա, եթե այս պահին մեզ դա պարզ չի լինելու, մենք ստիպված ենք լինելու բոլոր մեր ենթադրյալ հնարավոր կանոնների վերաբերյալ հայտնել դիրքորոշումներ, որը բավականին տևական է»,- ասաց նա և խնդրեց միջնորդության հետ կապված որոշում կայացնել:

Դատավորը հետաքրքրվեց պաշտպանական կողմից՝ արդյոք նրանք կիսում են այս կարծիքը, նրանք դրական պատասխան տվեցին:

Դատախազական կողմը 10 րոպե ընդմիջում վերցրեց, ապա հայտարարեց, որ պաշտպանական կողմը ժամանակ է ձգձգում, ինչից հետո դատարանը 2 րոպե ընդմիջում վերցրեց որոշում կայացնելու համար:

«Ստեղծված իրավիճակում, նկատի ունենալով, որ պաշտպանական կողմի դրսևորած վարքագիծը ուղղված է դատական նիստը խաթարելուն, անիմաստ ձգձգելուն, իրենց վերապահված իրավունքներից, ըստ էության, հրաժարվելուն, ելնելով արդարադատության արդյունավետության շահերից, դատական ստուգումը հայտարարում եմ ավարտված, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտեր կայացնելու, դատական ակտերը կհրապարակվեն հունիսի 25-ին՝ ժամը 16:00-ին»,- ասաց նա:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan