Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ոստիկանությունը ցրել Է հանրահավաքը Թբիլիսիում, տուժել Է 50-ից ավելի մարդ, կան տասնյակ ձերբակալվածներ

Ոստիկանությունը ցրել Է հանրահավաքը Թբիլիսիում, տուժել Է 50-ից ավելի մարդ, կան տասնյակ ձերբակալվածներ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ոստիկանությունը ցրել Է հանրահավաքը Թբիլիսիում, տուժել Է 50-ից ավելի մարդ, կան տասնյակ ձերբակալվածներ

Ոստիկանությունը լույս հունիսի 21-ի գիշերը ցրել Է բազմահազարանոց հանրահավաքը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել Է 52 մարդ, այդ թվում՝ 38 ոստիկան: Հիվանդանոցներ Է տեղափոխվել մի քանի տասնյակ մարդ: Ոստիկանությունը հանրահավաքի մասնակիցների դեմ կիրառել Է ջրանետներ, ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ:


Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, բերման Է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ: Ցուցարարները, ընդդիմության գլխավորույթամբ, սկսել Էին խորհրդարանի շենքի մոտ՝ Ռուսթավելի պողոտայում, հավաքվել ժամը մոտավորապես 19:00-ին՝ պահանջելով Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գահարիայի եւ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հրաժարականները: Ավելի ուշ նրանք խորհրդարանի շենքը գրոհելու փորձ են ձեռնարկել:

Ի վերջո սոտիկանությունը հատուկ միջոցներ Է կիրառել հանրահավաքը ցրելու համար: Ընդդիմությունը պատահածի համար մեղադրել Է իշխանություններին: Կառավարությունն իր հերթին ընդդիմախոսներին մեղադրում Է երկպառակություն բորբոքելու մեջ: Բողոքներն սկսվել են սկանդալից հետո՝ կապված Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ, որն զբաղեցնում Է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը: Պատգամավորը բացել Է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Դրանից հետո մարդիկ սկսել են հավաքվել խորհրդարանի պատերի մոտ՝ պահանջելով պաշտոնանկ անել խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին:

Նրան հայրենիքի դավաճան են համարել այն բանի համար, որ նա պատվավոր տեղը տվել Է Գավրիլովին: Ավելի ուշ որոշում Է ընդունվել ավարտել Գլխավոր ասամբլեայի աշխատանքը, եւ Ռուսաստանի պատվիրակությունը հեռացել Է Վրաստանից: «Վրացական երազանք- Դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, թե իրենք չգիտեին, որ Գավրիլովը պետք Է բացի նիստը, եւ կարծում են, որ սխալ Է թույլ տրվել պրոտոկոլի ծառայության կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan