Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հանրաքվեի միջոցով համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու նախագիծը հետ է կանչվել հակասահմանադրական լինելու պատճառով. Վ. Կարապետյան

Հանրաքվեի միջոցով համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու նախագիծը հետ է կանչվել հակասահմանադրական լինելու պատճառով. Վ. Կարապետյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հանրաքվեի միջոցով համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու նախագիծը հետ է կանչվել հակասահմանադրական լինելու պատճառով. Վ. Կարապետյան

«Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին աղմկահարույց օրեքի նախագիծը հետ կանչվել հակասահմանադրական լինելու պատճառով: Նախագիծը հետ է կանչել հեղինակներից մեկը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

«Սահմանադրական դատարանը 2007 թվականին Վանաձորի հետ կապված որոշում է ունեցել, որ տեղական հանրաքվեի միջոցով հնարավոր չէ անվստահություն հայտնել համայնքի ղեկավարին։ Հիմա նույն տրամաբանությամբ հակասահմանադրական կճանաչվեր նույն այս նախագիծը։ Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանի որոշումը չի բխում Սահմանադրությունից, բայց քանի որ որոշում կա, դա արդեն հիմք է մեր նախագիծը մերժելու համար»,- ասաց նա։

Նշենք, որ օրինագծով ստեղծվելու էր համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու հիմք։ Այսինքն՝ նախագծով համայնքի բնակչությունը հնարավորություն կունենար բնակիչների 20 տոկոսի ստորագրահավաքով տեղական հանրաքվե իրականացնել։ Եթե այդ հանրաքվեին մասնակցեր ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 40 տոկոսը, ապա հնարավոր կլիներ անվստահություն հայտնել գործող ղեկավարին ու նշանակել նոր ընտրություններ։

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ հիմա նախագծին այլըտրանք են մշակում։

«Տեղական ինքնակառավարման բարեփոխման հայեցակարգ ենք մշակել, իսկ ինչ վերաբերում է այլըտրանքին, ասեմ, որ խոսքը վերաբերում է ընդհանուր ՏԻՄ ընտրություններին։ Սկզբունքն այն է, որ բոլոր համայնքներում համամասնական ընտրություն լինի»,- մանրամասնեց Կարապետյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե մինչև այս ի՞նչ սկզբունքով են մարզպետներն աշխատել նախին համայնքի ղեկավարների հետ, որոնց դեմ հրաժարականի պահանջով բողքի ակցիաներ են կազմակերպում համայնքի բնակիչները, Վարազդատ Կարապետյանը պատասխանեց, որ մարզպետները խնդրի կարգավորման մեծ լիազորություն չունեն։

«Մարզպետները նրանց պաշտոնանկ անելու լիազորություն չունեն, նման բան կարող են անել համայնքի բնակիչներն ու ավագանին։ Շուտով քննարկվելու է «Տարածքային կառավարման մասին» օրենքը, որում հարց կա՝ տանք մարզպետներին այդ հնարավորությունը, թե՝ ոչ։ Ավելի հավանական է, որ չտանք, քանի որ սա էլ կհակասի «Տեղական ինքնակառավարման մասին օրենքին»»,- ընդգծեց Վարազատ Կարապետյանը։ 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan