Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դուք եղբայրներ եք, չպետք է տեղ տաք տղայական հարաբերություններին՝ տանը ձեզ սպասում են. Աննա Հակոբյանը Արցախում հանդիպել է ժամկետային ծառայողների

Դուք եղբայրներ եք, չպետք է տեղ տաք տղայական հարաբերություններին՝ տանը ձեզ սպասում են. Աննա Հակոբյանը Արցախում հանդիպել է ժամկետային ծառայողների
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դուք եղբայրներ եք, չպետք է տեղ տաք տղայական հարաբերություններին՝ տանը ձեզ սպասում են. Աննա Հակոբյանը Արցախում հանդիպել է ժամկետային ծառայողների

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Արցախի Մեխակավան շրջան այցելության ընթացքում զորամասի հրամանատար, գնդապետ Մարտին Ջհանգիրյանի և զորամասի հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ, մայոր Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Մեխակավանում տեղակայված զորամաս և հոսպիտալ: Այս մաիսն տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:

 
Աննա Հակոբյանը ողջունել է զինվորներին, զրուցել նրանց հետ, ծանոթացել ծառայության պայմաններին: «Առաջին հերթին ուզում եմ մաղթել ձեզ բարի ծառայություն, ուզում եմ ասել, որ դուք ուշադիր լինեք, պատասխանատու, հավասարակշռված և զուսպ բոլոր իրավիճակներում: Դա կարևոր է մեզ համար` Ձեր մայրերի համար, որովհետև երբ մենք տանն ենք` մեր որդին բանակում, մենք ուզում ենք, որ մեր որդիների հետ ոչինչ չպատահի: Մենք գիտենք` ինչ բարդ իրավիճակներ կան, բայց մենք ուզում ենք ապավինել ձեր բարձր գիտակցությանը և ուզում ենք Ձեզ խնդրել լինել զգոն: Ես ուզում եմ ձեզ ասել այն, ինչ ասել եմ իմ որդուն` Աշոտին, ամեն քայլ անելիս տասը մտածեք, նոր մեկը արեք: 

Ուզում եմ, որ դուք էլ առաջնորդվեք դրանով, ուզում եմ` իրար նկատմամբ լինեք խնամքով, դուք եղբայրներ եք և երբևէ թույլ չպետք է տեղ տաք տղայական հարաբերություններին, որովհետև ձեր մայրերը, ձեր քույրերը, որ ձեզ տանը սպասում են` արժանի չեն նման իրավիճակի: Համոզված եղեք, որ յուրաքանչյուրի մայրը ամեն վայրկյան մտածում է իր որդու մասին: Հանուն ձեր մայրերի, ձեր հայրերի, ձեր քույրերի ու ձեր սիրած աղջիկների եղե՛ք ուշադիր և տուրք մի տվեք իրավիճակների, որոնք ձեզ կարող են բերել վտանգի»,- ասել է Աննա Հակոբյանը` հավելելով, որ վստահ է, որ հրամանատարությունը լավագույն կերպով կատարում է իր գործը` ինչպես զորամասի ներսում դաստիարակչական աշխատանքների տարման և զորքի բարոյահոգեբանական վիճակը բարձր պահելու, այնպես էլ արտաքին թշնամու սադրանքները չեղոքացնելու ուղղությամբ:

 
«Խրամատից այս կողմ մենք թշնամի չունենք, մեր թշնամին խրամատից այն կողմ է»,- հավելել է գնդապետ Մարտին Ջհանգիրյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan