Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իրաքի նախագահը բացառել Է իր տարածքն Իրանին հարվածելու համար օգտագործելու հնարավորությունը

Իրաքի նախագահը բացառել Է իր տարածքն Իրանին հարվածելու համար օգտագործելու հնարավորությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրաքի նախագահը բացառել Է իր տարածքն Իրանին հարվածելու համար օգտագործելու հնարավորությունը

Բաղդադը ոչ մի պարագայում ԱՄՆ-ին թույլ չի տա Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներն օգտագործել Իրանին ռազմական հարված հասցնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը:
«Մենք չենք ցանկանում, որ մեր տարածքը վերածվի միջանկյալ հենակետի մեր որեւից հարեւանի դեմ, ներառյալ Իրանը, ցանկացած թշնամական գործողության համար»,- ընդգծել Է Սալեհը: «Դա Իրաքի կառավարության եւ Միացյալ Նահանգների միջեւ համաձայնագրի բաղկացուցիչ մասը չԷ»,- հավելել Է նա, հիշեցնելով, որ ԱՄՆ-ի եւ հակաահաբեկչական կոալիցիայի զորքերը Իրաքում ներկա են այդ երկրի իշխանությունների հրավերով՝ կատարելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը «հակազդելու միակ խնդիրը»:
Օտարերկրյա զորակազմերի ներկայության ժամկետը «կախված կլինի իրաքյան կառավարության պահանջմունքից եւ մեր հրամանատարության կողմից օպերատիվ իրադրության վերլուծությունից»,- հավաստիացրել Է Իրաքի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan