Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պաշտպանն ու քաղհասարակությունը կմշակեն ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ դիրքորոշումներ

Պաշտպանն ու քաղհասարակությունը կմշակեն ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ դիրքորոշումներ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պաշտպանն ու քաղհասարակությունը կմշակեն ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ դիրքորոշումներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ վճիռների կատարման և բարեկամական կարգավորման պայմանների վերահսկողության կանոնների 9-րդ կանոնի շրջանակներում ներկայացվող հատուկ դիրքորոշումների վերաբերյալ քննարկում: Այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: 

«Ես կարևորում եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման, դրանցում արձանագրված խախտումները հետագայում բացառելու և անհրաժեշտ օրենսդրական և գործնական փոփոխություններ իրականացնելու նպատակով հատուկ դիրքորոշումներ ներկայացնելու գործընթացի շարունակական բնույթը: Այդ գործընթացում մենք շարունակելու ենք համագործակցությունը ինչպես Եվրոպայի խորհրդի համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ ՀՀ քաղաքացիական հասարակության հետ»,- Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կազմակերպած քննարկման ժամանակ բացման խոսքում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

ՄԻԵԴ վճիռների կատարման դեպարտամենտի ստորաբաժանման ղեկավար Պավլո Պուշկարը, նույն ստորաբաժանման իրավաբան Վահե Դեմիրճյանը, ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցը, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են Պաշտպանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից համատեղ դիրքորոշում մշակելու և ներկայացնելու անհրաժեշտությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում ներկայացվող հատուկ դիրքորոշումները պատշաճ կազմելու նպատակով հրատարկված համապատասխան ձեռնարկը թարգմանել հայերեն և կազմակերպել հատուկ դասընթաց:

Հիշեցնենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության պատմության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշում, որը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանին վերաբերյալ վճռի կատարման հետ:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan