Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ շնորհավորելով ծննդյան տարեդարձի առթիվ։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Համոզված եմ, որ պետական գործունեության Ձեր բազմամյա փորձը, Ձեր էներգիան և նպատակասլացությունն առաջիկայում ևս կծառայեն բարեկամ Ղազախստանի բարգավաճմանը։

Վստահ եմ, որ մեր երկրների միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն Հայաստանի և Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության խորացմանը»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում։

Նախագահ Արմեն Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաևին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan