Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Եթե ՀԱԷԿ-ը միացված լիներ, ավելի հեշտ կլիներ. Հակոբ Վարդանյան

Եթե ՀԱԷԿ-ը միացված լիներ, ավելի հեշտ կլիներ. Հակոբ Վարդանյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Եթե ՀԱԷԿ-ը միացված լիներ, ավելի հեշտ կլիներ. Հակոբ Վարդանյան

Էներգետիկ համակարգում երկու օր առաջ տեղի ունեցած վթարն այնքան մեծ էր, որ հնարավոր էր, որ համակարգը զրոյի նստեր, այսինքն ունենայինք էլեկտրաէներգիայի ամբողջական դադարում, որի վերականգնումը մի քանի օր կտեւեր: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

«Եթե մենք զրոյի չենք նստել ու ամենամինիմալ վիճակում ունեցել ենք 40-45 տոկոս էլեկտրաէներգիայի մատակարարում եւ վիճակն արագ կայունացվել է, նշանակում է, որ համակարգը լիովին պատրաստ էր»,-ասաց նա:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ վթարից անմիջապես հետո, երբ պարզ դարձավ, որ ռեակտիվ էներգիայի երկու մեծ աղբյուրները չեն գործում, ռեակտիվ էներգիայի ներմուծում է տեղի ունեցել Վրաստանից եւ Իրանից. «Դրա արդյունքում լարումը վերականգվեց, համակարգը չգնաց զրոյի, «Սեւան-Հրազդան» կասկադը շատ արագ վերականգվեց ու մտավ համակարգ»:

Հարցին, թե եթե ատոմակայանը այդ պահին միացված լիներ, հնարավո՞ր է վթարը ազդեր նաեւ ՀԱԷԿ-ի աշխատանքի վրա, փոխնախարարը պատասխանեց. «Եթե ՀԱԷԿ-ը միացված լիներ ավելի հեշտ կլիներ, որովհետեւ կունենայիք եւս մեկ ռեակտիվ էներգիայի աղբյուր: Մինչեւ վթարը ատոմակայանին հասնելը բազմաթիվ ռելեական սարքավորումներ կան, որոնք կաշխատեին, ինչպես աշխատեցին Երեւանի ՋԷԿ-ում եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկում»:

Հակոբ Վարդանյանը հայտնեց, որ նախարարության ներսում ստեղծվել է աշխատանքային խումբ ներսում ուսումնասիրություն կատարելու համար, որ հետագայում պատկերացում կազմեն իրենց շահագործման թերությունների, խնդիրների վերաբերյալ, եւ փորձեն դրանք շտկել: Գրում է՝ News.am-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan