Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Իմ քայլը» ԲԴԽ անդամի թափուր պաշտոնի համար դիտարկում է մի քանի թեկնածություն

«Իմ քայլը» ԲԴԽ անդամի թափուր պաշտոնի համար դիտարկում է մի քանի թեկնածություն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Իմ քայլը» ԲԴԽ անդամի թափուր պաշտոնի համար դիտարկում է մի քանի թեկնածություն

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար դիտարկում է մի քանի անձանց թեկնածություն: Անունները կհնչեցվեն ավելի ուշ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսում այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«ԲԴԽ անդամի համար մենք մտադիր էինք մինչ տասնօրյա ժամկետի ավարտը ներկայացնել թեկնածու՝ նույն սկզբունքով, ինչպես անում էինք նախկինում. դիտարկում էինք մեզ համար, հետո առաջարկ անում: Չստացվեց դա տասնօրյա ժամկետում, կփորձենք անել հաջորդ աշխատանքային տասն օրերի ընթացքում: Այս պահին կան մի քանի թեկնածուներ: Մեկ թեկնածու չենք դիտարկում, դրանք մի քանիսն են»,-ասաց Մակունցը:

Նրա խոսքով՝ այդ անձանց կողմից որպես թեկնածու դիտարկվելու համաձայնություն ունենալու պարագայում արդեն հանրությանը կներկայացնեն, եթե անգամ դա լինի մինչև սեպտեմբեր:

Ազգային ժողովը հուլիսի 1-ի նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Աննա Մարգարյանին չէր ընտրել ԲԴԽ անդամի պաշտոնում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan