Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով օրակարգ բերված օրինագիծը: Ընդունված օրինագիծը կրում է «ԱՄՆ-Թուրքիա դաշինքին ուղղված անհանգստությունների արտատահայտում» վերնագիրը: Միաձայն ընդունված օրինագծում առաջարկվում է կիրառել ԱՄՆ-ի թշնամիների դեմ ուղղված CAATSA («Ամերիկայի հակառակորդների դեմ պատժամիջոցների կիրառման մասին» օրենք) պատժամիջոցները, ինչպես նաև վերանայել ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության նպատակահարմարությունը: Օրենքը վերաբերում է նաև Թուրքիայում ձերբակալված ամերիկացի քաղաքացիներին. հաղորդում է yerkir.am-ը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է այս որոշմանը` նշելով, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև արմատավորված բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետ այս օրինագիծը ոչ մի աղերս չունի և անընդունելի են Թուրքիայի արտաքին քաղաքականության ու դատական համակարգի վերաբերյալ այդ անհիմն և անօրինական գնահատականները:
«Միշտ նշում ենք, որ բարեկամ և դաշնակից երկրների միջև տարակարծություն առաջանալու դեպքում ամենաազդեցիկ ուղին երկխոսությունն է և երկրների ինքնիշխանությանը հարգանք ցուցաբերելն է: Դրա փոխարեն ոչ մի կապ չունեցող և փոխադարձ վտահությունը բարձրացնելուն չծառայող որոշումներ ընդունելը, սպառնալիքի և պատժամիջոցների լեզվով շարունակել խոսելն անընդունելի է»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն:ՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով օրակարգ բերված օրինագիծը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan