Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Տաթևիկ Ռևազյանն արձագանքել է իր հասցեին հնչեցրած ԱԺ պատգամավորի «սիրուն աղջիկ» արտահայտությանը

Տաթևիկ Ռևազյանն արձագանքել է իր հասցեին հնչեցրած ԱԺ պատգամավորի «սիրուն աղջիկ» արտահայտությանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Տաթևիկ Ռևազյանն արձագանքել է իր հասցեին հնչեցրած ԱԺ պատգամավորի «սիրուն աղջիկ» արտահայտությանը

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ իրեն ուղղված «սիրուն աղջիկ» արտահայտությունից չի վիրավորվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ այդ արտահայտության վրա մի քիչ ծիծաղել է: «Գիտեք, ես կարևոր եմ համարում այն, որ Հայաստանում փոփոխություններ լինեն: Սովորենք, որ պաշտոնյան անպայման չէ լինի շատ մեծահասակ մարդ, փորով, քաչալ, չգիտեմ… կոռումպացված: Այսինքն՝ մի քիչ սկսենք սովորել նոր կերպարին: Ես որևէ չափանիշներին չէի համապատասխանում մինչեւ քաղավիացիա ընդունվելը, որովհետեւ ես այդ անձնավորությունը չէի, ու շատերը շատ դժվար են դա ընդունում»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը: Նա նշեց, որ մեծ տարբերություն է զգում Հայաստանում եւ դրսում քննարկումների միջեւ: «Երբ ես գնում եմ, միջազգային տարբեր կառույցների ղեկավարների հետ շփվում եմ, լրիվ հակառակ պատկերն է: Ընդհանրապես չեն խոսում գեղեցկության մասին, որովհետեւ դա պրոֆեսիոնալ չի: Իրենք թույլ չեն տա նման բան»,-հավելեց նա:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan