Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՄԻՊ-ը Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ գնահատական կտա միայն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո

ՄԻՊ-ը Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ գնահատական կտա միայն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՄԻՊ-ը Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ գնահատական կտա միայն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո

Հայաստանի  մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին հարցը բարձրացվելուց հետո, ուսումնասիրում է այն, համագործակցում է Փաստաբանների պալատի հետ, քննարկումների մեջ է պատգամավորների հետ: Նա դրան վերաբերող գնահատական կտա կոնվենցիան ամբողջությամբ ուսումնասիրելուց հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։

«Բռնության ցանկացած դրսևորում անթույլատրելի է: Կարծում եմ, որ այստեղ երկրորդ կարծիք չկա: Ինչ վերաբերում է կոնվենցիային, հարցը բարձրացվելուց հետո այն մեզ մոտ գտնվում է ուսումնասիրության փուլում: Մենք համագործակցում ենք Փաստաբանների պալատի հետ, Ազգային ժողովի պատգամավորների հետ քննարկումների փուլում ենք: Եվ այս պահին ես չեմ կարող վերջնական եզրահանգում անել: Տեղյակ եմ բոլոր մտահոգություններին, կողմ կարծիքներին: Սակայն ուզում եմ նշել, որ կանանց նկատմամբ բռնությունը և, առհասարակ, ընտանիքում բռնությունը, վիճակագրությունը Հայաստանում մտահոգիչ են, և դրա դեմ պայքարի ուղղությամբ պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկվեն: Հարցը շատ համակարգային է»,- ասաց Թաթոյանը:

Ինչ վերաբերում է կոնվենցիային, դրա վավերացման հարցին, Թաթոյանը նշեց՝ ուսումնասիրելուց, ամբողջական պատկեր կազմելուց հետո նոր հնարավոր կլինի գնահատական տալ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan