Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդում Կրասնոդարի երկրամասում չորս հայի կյանք խլած ՃՏՊ-ի մասին

ՀՀ ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդում Կրասնոդարի երկրամասում չորս հայի կյանք խլած ՃՏՊ-ի մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդում Կրասնոդարի երկրամասում չորս հայի կյանք խլած ՃՏՊ-ի մասին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի երկրամասի Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահից հուլիսի 17-ին, ժամը 16:13-ին տեղեկություն է ստացել, որ  հուլիսի 16-ին, ժամը 23:30-ին Մ-4 «Դոն» դաշնային ավտոճանապարհի 1453-րդ կմ-ին՝ Արխիպո-Օսիպովկա-Տեշեբս հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Մ., ծնված 1987թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. վարորդը և ուղևորներ՝ Դ.Մ.-ն (ծնված 1991 թ.), Մ.Մ.-ն (ծնված 2012 թ.) և Զ.Մ.-ն (ծնված 2014 թ.), տեղում մահացել են:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan