Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Աննա Հակոբյանն ու Գլեդիս Բերեջիկլյանը քննարկել են համագործակցության ուղիները

Աննա Հակոբյանն ու Գլեդիս Բերեջիկլյանը քննարկել են համագործակցության ուղիները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Աննա Հակոբյանն ու Գլեդիս Բերեջիկլյանը քննարկել են համագործակցության ուղիները

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ին հյուընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

«Լսել եմ Ձեր գործունեության մասին և շատ հպարտ եմ Ձեր կատարած աշխատանքով: Առաջին անգամն է, որ Հայաստանն ունի նման վարչապետ և վարչապետի տիկին: Ես բազմաթիվ անգամներ եմ եղել Հայաստանում, այս անգամ տեսնում եմ, որ ժողովուրդը լավատեսական է և շատ դրական է տրամադրված»,- ասել է Գրեդիս Բերեջիկլյանը:

«Պահը պատմական է, և հնարավորության սահմաններում յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա: Եվ ես էլ չեմ կարող առավելագույնը չանել»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության առաջին արդյունքը երկրում մթնոլորտի փոփոխությունն էր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից, Հանդիպմանը Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը, ծրագրերը: «Իմ քայլը հիմնադրամի նպատակը ներառական, մտավոր և ֆիզիական առումով առողջ հասարակություն կերտելն է: Այդ նպատակով հիմնադրամն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են երկարաժամկետ խնդիրների լուծմանը»,- ասել է Հովհաննես Ղազարյանը:

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք ուղիներ, ձեռք բերվել պայմանավորվածություններ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan