Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մեր վերագործարկման սկիզբը

Մեր վերագործարկման սկիզբը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մեր վերագործարկման սկիզբը

Լրատվական Ռադիոյի սիրելի՛ բաժանորդներ, ռադիոլսողներ և գործնկերներ, ես Դավիթն եմ` ռադիոյի եռամսյա ղեկավարը։ Կարծում եմ` երեք ամիս միասին  աշխատելուց հետո անհրաժեշտություն կա ձեզ հաշվետվություն տալու արածի և հետագա անելիքների մասին։  Ինչպես Գարեգինը գրել էր «Խոսք հրաժեշտի» հոդվածում, մենք սկսել ենք Լրատվականի բազմակողմանի վերագործարկումը՝ պրակտիկորեն մեր գործունեության բոլոր ուղղություններով։

Մինչև արածին ու անելիքներին անդրադառնալը կուզեմ ներողություն խնդրել վերջին օրերի տեխնիկական անսարքությունների համար: Արդեն գրել եմ վերագործարկման մասին, և այն չի անցնի նաև տեխնիկական հատվածի կողքով. մենք սկսել ենք էլեկտրոնային համակարգի արմատական բարելավման գործընթաց, որի ավարտին /մեկը սեպտեմբերի/ մենք կունենանք լիովին նոր տեխնիկական լուծումներ և նմանատիպ անհարթությունները կմնան անցյալում: Ավելացնեմ նաև, որ հուլիսի տասի դրությամբ բոլոր բաժանորդագրությունները կերկարաձգվեն 45 օրով։ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ՀԱՅՑՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ։

 Հիմա անելիքների մասին՝

 

1.      Սեպտեմբերին մենք կունենանք նոր կայք, որում բացի կոնտենտի ավելի հարմար շարվածքից կդյուրացվի նաև մեզ բոլորիս այդքան նյարդայնացնող բաժանորդագրության և դրա երկարեցման գործընթացը, կավելացվի նաև հաղորդումների ձայնային տարբերակը լսելու և ներբեռնելու հնարավորություն։

2.      Մեր թիմին միացել են ևս երեք լրագրող /բարի գալուստ սիրելի գործընկերներ/, և դա նշանակում է, որ բացի արդեն ավանդական դարձած հեղինակային հաղորդաշարներից դուք կդիտեք 4-7 թողարկումից բաղկացած թեմատիկ հաղորդաշարեր մեր ներկային, անցյալին և ընդհարապես մեր սուվերեն պետականության համար կարևորագույն խնդիրների մասին։

3.      Մեր վերագործարկման այս հատվածը երևի թե ամենից շատն է ինձ ուրախացնում. սիրելի՛ բաժանորդներ, ձեր վճարած գումարների մի հատվածով մենք սկսում ենք հայկական քաղաքական մտքի գոհարների ձայնագիր տարբերակների թողարկումը, որոնք հասանելի կլինեն բոլորին մեր կայքում և յութուբում: Առաջինը կլինի Շահան Նաթալիի «Թուրքերը և մենք» աշխատությունը։

4.      Լրատվականի սիրտը մեր բաժանորդներն են, իսկ ոգին՝ մեր հեղինակները, սրտի ու ոգու ավելի համահունչ գործելու համար սեպտեմբերի վերջին մենք հիմնելու ենք մեծ հրամանատար ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ անունը կրող քննարկումների ակումբը, որտեղ և սպասում ենք բաժանորդների ու հեղինակների ակտիվ մասնակցությունը, ակումբի հավաքները նկարահանվելու են և տեղադրվելու են Լրատվականի բոլոր հարթակներում։

Սիրելի՛ համայնքակիցներ, Լրատվականի բաժանորդները մեր հասարակության ամենաբազմազբաղ և աշխատունակ հատվածն են, հետևաբար չեմ ցանկանում այլևս ժամանակ խլել ձեզանից: Միայն ուզում եմ  հիշեցնեմ, որ մենք մշտապես, իսկ վերագործարկամ ընթացքում՝ առավել ևս, սպասում ենք ձեր առաջարկներին և մեկնաբանություններին։

Կհանդիպենք սեպտեմբերին արդեն  ՆՈՐ ԼՐԱՏՎԱԿԱՆԻ եթերում 

Դավիթ

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan