Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ղարաբաղյան հակամարտությանը կարգավորմանը ռազմական լուծում չկա, ԵՄ դիրքորոշումը չի փոխվել. Պյոտր Սվիտալսկի

Ղարաբաղյան հակամարտությանը կարգավորմանը ռազմական լուծում չկա, ԵՄ դիրքորոշումը չի փոխվել. Պյոտր Սվիտալսկի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ղարաբաղյան հակամարտությանը կարգավորմանը ռազմական լուծում չկա, ԵՄ դիրքորոշումը չի փոխվել. Պյոտր Սվիտալսկի

Եվրամիության դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ չի փոխվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մենք հավատացած ենք, որ հակամարտությանը ռազմական լուծում չկա: Մենք մեծապես նպաստում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններին: Մեր դիրքորոշումը սա է: Վստահ եմ, որ որևէ պատճառ չկա անհանգստանալու, որ ԵՄ-ն փոխել է իր դիրքորոշումը, դա այդպես չէ»,- ասաց նա:

Դեսպանը նկատեց, որ ԵՄ դիրքորոշումը երբեմն արտահայտվել է տարբեր ձևակերպումներով, բայց այն չի փոխվել:

Խոսելով վիզաների ազատականացման մասին, Պյոտր Սվիտալսկին նշեց, որ հայկական կողմը համագործակցում է վրացի գործընկերների հետ՝ վրացական փորձը ուսումնասիրելու համար:

«Վրացական փորձը կարող է օգտագործվել ՀՀ կողմից: Պետք է համբերատար լինել, շարունակեք ջանքերն ուղղել այս ուղղությամբ: Եթե դուք չխախտեք ճամփորդությունների ժամկետները, եթե ժամանակին վերադառնաք, եթե ապաստան չհայցեք, եթե չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժծառայությունները, ամեն ինչ կլինի նորմալ»,- ասաց Սվիտալսկին:

Անդրադառնալով մամուլի ազատությանը, Պյոտր Սվիտալսկին նշեց, որ դա շատ կարևոր է, հատկապես հետհեղափոխության ժամանակահատվածում. «Դա, իհարկե, շուտ չի լինի, անհրաժեշտ է պատշաճ օրենսդրություն, կարգավորման դաշտ: Տնտեսական կենսունակություն է հարկավոր: ԵՄ-ն միտված է մամուլի համար անկախ միջավայր ստեղծելու համար»: Գրում է՝Tert.am-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan