Ինչպե՞ս կուտակած ինֆորմացիան դարձնել քո բիզնեսի մրցակցային առավելությունը. «Բիզնեսի անատոմիա»



21-րդ դարի ամենաթանկ ռեսուրսը՝ ինֆորմացիան, կարող է դառնալ բիզնեսի մրցակցային առավելությունը, եթե զուտ կուտակումից բացի այդ ինֆորմացիան նաև մշակվի: Տվյալագիտության միջոցով բիզնեսը կարող է իմանալ, թե հաճախորդը ինչ տեսակի պրոդուկտ/ծառայություն է ուզում եւ երբ։ Բազմաթիվ բիզնես եւ գործառնական գործընթացներ կարելի է օպտիմիզացնել՝ ուղղակի ուսումնասիրելով տվյալները եւ հայտնաբերելով բիզնես գործընթացներում առկա թերությունները։ Տվյալագիտությունը նոր զարգացող ուղղություն է աշխարհում ու Հայաստանում, դրանն է ապագան, բայց այսօր կա մասնագետների խնդիր: Հենց այդ խնդիրը լուծելու համար էլ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը մեկնարկում է նոր ծրագիր, որի նպատակն է մշակել մեծ տվյալների հենքով տեխնոլոգիական լուծումներ այնպիսի ոլորտների ձեռնարկությունների համար, ինչպիսիք են՝ հեռահաղորդակցությունը, ֆինանսաբանկային համակարգը, տրանսպորտը, մանրածախ վաճառքը, տրանսպորտը, էլեկտրոնային առեւտուրը եւ այլն։ Ծրագրի ու բիզնեսում տվյալագիտության դերի մասին զրուցել ենք Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Ղուկասյանի հետ: