Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Համահայկական խաղերի բացումը բացառիկ է լինելու

Համահայկական խաղերի բացումը բացառիկ է լինելու
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Համահայկական խաղերի բացումը բացառիկ է լինելու

7-րդ համահայկական խաղերի բացման արարողությունը խոստանում է լինել անմոռանալի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստեփանակերտը պատրաստ է մեծագույն իրադարձությանը` 7-րդ համահայկական խաղերի բացմանը, որը հոբելյանական է` 20 տարի է, ինչ աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք են գալիս հազարավոր երիտասարդներ: «Բացման արարողության ժամանակ խաղերի կրակը կվառեն Հրաչյա Պետիկյանը, Արմեն Բոյաջյանը և Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև Սրբազանը: Նմանատիպ բացման արարողություն դեռևս չի եղել, այն իրապես բացառիկ կլինի, քանի որ ձգվելու է մոտ 3,5 ժամ: Այն մտնելու է պատմության մեջ: Օգոստոսի 6-ը հայ ազգի միասնության օրն է դառնալու»,- լրագրողների հետ զրույցում ասաց խաղերի կազմկոմիտեի անդամ Դերենիկ Գաբրիելյանը:

Բացման արարողությունը, ավանդույթի համաձայն, կվարի Կարեն Գիլոյանը: Բացումը կկայանա Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի 21:00-ին:

7-րդ համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում են մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 145 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր կանցկացվեն Ստեփանակերտում և Արցախի մյուս երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը կծավալվի Երևանում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan