Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հավաքվել ենք Արցախում՝ զգալու միասնության ուժը. ՀՀ վարչապետը մասնակցել է Համահայկական խաղերի բացմանը

Հավաքվել ենք Արցախում՝ զգալու միասնության ուժը. ՀՀ վարչապետը մասնակցել է Համահայկական խաղերի բացմանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հավաքվել ենք Արցախում՝ զգալու միասնության ուժը. ՀՀ վարչապետը մասնակցել է Համահայկական խաղերի բացմանը

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, մասնակցել է Համահայկական ամառային յոթերորդ խաղերի հանդիսավոր բացման արարողությանը: Ինչպես  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համահայկական ամառային յոթերորդ խաղերի բացման գեղարվեստական ծրագիրը և մարզական շքերթը դիտելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:

«Հայկ Նահապետի արժանապատիվ հետնորդներ, Հայ ժողովրդի հպարտ զավակներ, ողջունում եմ բոլորիդ։ Արցախի  մեծարգո ղեկավար, Հայաստանի Հանրապետության և Արցախի Ազգային ժողովների մեծարգո նախագահներ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի մեծարգո անդամներ, Հայաստանի Հանրապետության և Արցախի  պետական այրեր,Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, այսօր մեր հայրենիքում տոն է, որովհետև մեր ժողովրդի հազարավոր զավակներ՝ Եվրոպայից, Ասիայից, Ավստրալիայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից մեկտեղվել են հայության արժանապատվության միջնաբերդ Արցախում, և մենք վայելում ենք միասին լինելու, իրար հետ լինելու երջանկությունը։ Իսկ ինչո՞ւ է մեզ այսպիսի երջանկություն պարգևում միասին լինելը, որովհետև մեր երակներում հոսում է նույն արյունը, մեր երակներում հոսում է Հայկ Նահապետի արյունը, մեր երակներում հոսում է Արտաշես արքայի արյունը, մեր երակներում հոսում է Մեսրոպ Մաշտոցի և Գրիգոր Նարեկացու արյունը։

Եվ մենք հավաքվել ենք Արցախում՝ վայելելու, զգալու մեր միասնության ուժը, հասկանալու, որ մենք անպարտելի ենք, երբ միասնական ենք։ Մենք հավաքվել ենք արձանագրելու, որ ունենք պատմություն, որ ունենք ինքնություն, որ ունենք պետականություն և ունենք կամք՝ մեր ժողովրդի հազարամյա հաղթական երթը նոր հազարամյակներով շարունակելու։ Այսօր մենք հավաքվել ենք հզոր և անկոտրում մեր կամքը, մեր հաղթանակի կամքը, մեր ապրելու, ստեղծագործելու, մեր պետականությունը զարգացնելու կամքը բարձրաձայնելու։ Այսօր Համահայկական յոթերորդ խաղերի հազարավոր ներկայացուցիչներ դաստիարակելու, հզորացնելու և զարգացնելու են մեր ժողովրդի հաղթելու կամքը և հմտությունը։ Եվ ուրեմն՝ Համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաղթանակ արդար մրցակցության մեջ։ Եվ ուրեմն՝ Համահայկական յոթերորդ խաղերը հայտարարում եմ բացված»,-նշել է վարչապետը:

Ողջույնի ելույթներով են հանդես եկել նաև Արցախի ղեկավար Բակո Սահակյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Համահայկական ամառային յոթերորդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը Երևանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan