Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կառավարությունը անպտղության անվճար հետազոտման ու բուժման համար մեխանիզմներ է սահմանել

Կառավարությունը  անպտղության անվճար հետազոտման ու բուժման համար մեխանիզմներ է սահմանել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կառավարությունը անպտղության անվճար հետազոտման ու բուժման համար մեխանիզմներ է սահմանել

ՀՀ կառավարությունը օրենսդրորեն ամրագրել է բնակչության որոշ խմբերի անպտղության բուժման նպատակով կիրառվող անպտղության պատճառագիտության հետազոտումն ու բուժումը, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման կարգն ու պայմանները։

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին որոշում ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։

«Նախագիծը սահմանում է անպտղության բուժման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման, բժշկական օգնության և սպասարկման ծավալները։ Բացի այդ, սահմանվում է այն շահառուների խումբը, ովքեր այս ծառայություններից օգտվելու իրավունք կունենան։ Նախագծով սահմանվում է նաև պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման, բժշկական օգնության և սպասարկման նպատակով շահառուների հերթագրման կարգը»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։

Բացի այդ, ներդրվելու է ծրագրի շահառուների հերթագրման միասնական էլեկտրոնային համակարգ։

Այս որոշմամբ ակնկալվում է բարելավել անպտղությամբ տառապող զույգերի իրավունքների իրացումը, սահմանել մեխանիզմներ՝ բնակչության որոշ խմբերի անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման ու իրականացման համար,  վերարտադրողական առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan