Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ծաղկաձորում մեկնարկեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը

Ծաղկաձորում մեկնարկեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ծաղկաձորում մեկնարկեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մեկնարկեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տարի փառատոնին մասնակցում են արտիստներ 7 երկրից՝  Ռուսաստանից, Իրանից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Լեհաստանից և Հայաստանից։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կարևորեց մնջախաղի միջազգային փառատոնի անցկացումը՝  նշելով, որ այս միջոցառման միջոցով ևս մեկ անգամ խոսվում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի մասին։

«Աշխարհի տարբեր կետերից իրենց ներկայացումներն են բերում թատերախմբերը։ Այսպիսով, նոր մշակույթ է ձևավորվում, որտեղ մենք առնչվում ենք տարբեր երկրների նման ժանրի թատրոնների հետ»,- ասաց Հարությունյանը։

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի տնօրեն Ժիրայր Դադասյանի կարծիքով՝ տարեցտարի ավելանում է հետաքրքրությունը փառատոնի նկատմամբ։

«Այս տարի մեր փառատոնին հայտեր են ներկայացրել 20-ից ավել թատերախմբեր տարբեր երկրներից։ Մենք ընտրել ենք 6 թատերախումբ 6 երկրներից։ Այստեղ հավաքված հանդիսատեսը պարտադիր չէ, որ թատերասեր լինի, սակայն նա հնարավորություն ունի դառնալու թատերասեր՝ նայելով փառատոնի ներկայացումները։ Համենայն դեպս, ցանկանում ենք հենց դա քարոզել»,- ասաց Դադասյանը։

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը համոզված է, որ փառատոնը կլինի հետաքրքիր, և հետագայում մասնակիցների թիվը կավելանա։

«Լավ է, որ փառատոնը տեղի է ունենում Ծաղկաձորում, որովհետև մենք ունենք խնդիր՝ ամեն ինչ կենտրոնացնում ենք Երևանում և, կարծես թե, մեր մնացած բնակավայրերը հեռու են մնում մշակութային իրադարձություններից, իսկ Ծաղկաձորն այս առումով հրաշալի վայր է։ Պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց, ովքեր այս փառատոնը և՛ նախաձեռնել են, և՛ օժանդակում են՝ առաջին հերթին, իհարկե, Ժիրայր Դադասյանին»,- ասաց Բաբայանը։

Օգոստոսի 13-ի համար նախատեսված ցերեկային ծրագիրը տեղի կունենա Դիլիջանում (15:00), երեկոյան ծրագիրը՝ Ծաղկաձորում (20:30), փակման պաշտոնական արարողությունը՝ օգոստոսի 14-ին՝ Ծաղկաձորում։

Հայաստանից փառատոնին մասնակցում են Երևանի մնջախաղի պետական թատրոնը, ԵԹԿՊԻ-ի դերասանական բաժնի մնջախաղի կուրսը, «Ֆորմա» թատերախումբը և դերասանուհի Աննա Վարդանյանը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan