Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Շատերն են ասում, որ հերոս եմ, սակայն ես ինձ այդպիսին չեմ համարում». եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321-ի առաջին օդաչուն պատմել է կատարվածի մասին

«Շատերն են ասում, որ հերոս եմ, սակայն ես ինձ այդպիսին չեմ համարում». եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321-ի առաջին օդաչուն պատմել է կատարվածի մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Շատերն են ասում, որ հերոս եմ, սակայն ես ինձ այդպիսին չեմ համարում». եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321-ի առաջին օդաչուն պատմել է կատարվածի մասին

ՌԴ Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում երեկ առավոտյան վթարային վայրէջք կատարածА321 օդանավի առաջին օդաչու Դամիր Յուսուպովն իրեն հերոս չի համարում: 

«Շատերն են ասում, որ հերոս եմ, սակայն ես, անկեղծ ասած, ինձ այդպիսին չեմ համարում, որովհետև կատարել են այն, ինչ պետք է անեի՝ փրկեի օդանավը, ուղևորներին, անձնակազմը»,- ասել է նա:

Օդաչուն պատմել է, թե ինչպես է որոշում կայացրել չբացած շասսիով վայրէջք կատարել: Այդ մասին նա պատմել է մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է rbc.ru-ն:

«Մտքերը միայն դրա մասին էին, ինչպես, առաջին հերթին, թույլ չտալ օդանավի անկում, իսկ հետո, երբ արդեն անկումն անխուսափելի էր, ինչպես կարելի էր մեղմ իջեցնել օդանավը»,- հայտնել է Յուսուպովը:

Նրա խոսքով՝ օդ բարձրանալուց 1,5-2 րոպե հետո որոշումը, թե ինչպես վայրէջք կատարել, փոխվել է մի քանի անգամ: Սկզբում, երբ շարքից դուրս է եկել օդանավի ձախ շարժիչը, օդաչուն որոշել է վերադառնալ «Ժուկովսկի» օդանավակայան, սակայն հետո, երբ հզորությունը սկսել է կորցնել նաև աջ շարժիչը, այդ մտքից ստիպված են եղել հրաժարվել:

«Ես մտածում էի ճիշտ հաշվարկել ամենը, սակայն, ինչպես պարզվեց, ժամանակը շատ քիչ էր… Ես որոշեցի չբացել շասսին, որովհետև դա ամենաանվտանգն էր վայրէջքի համար»,- պատմել է Յուսուպովը:

«Կային նաև այլ տարբերակներ, սակայն լավ էր, որ մենք դրանք չձեռնարկեցինք»,- հավելել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321 օդանավում հայեր են եղել:

Հիշեցնենք, որ ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավը երեկ առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո: 

Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել: 

Օդանավի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանի թռիչքուղուց 1 կմ հեռավորության վրա: Օդանավը վայրէջք է կատարել չբացած շասսիով:

Ուղևորները տարհանվել են փչովի թեքահարթակներով:

Հետագայում հայտնի է դարձել, որ բուժօգնության է դիմել օդանավի 74 ուղևոր: Լուրջ վնասվածքներ չկան:  

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan