Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մինչեւ սեպտեմբերի 4-ը Շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի հարցով նոր գնահատման մասին եզրակացություն կտա. Խոսնակ

Մինչեւ սեպտեմբերի 4-ը Շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի հարցով նոր գնահատման մասին եզրակացություն կտա. Խոսնակ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մինչեւ սեպտեմբերի 4-ը Շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի հարցով նոր գնահատման մասին եզրակացություն կտա. Խոսնակ

Ամուլսարի հանքի շահագործման հարցով Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտության մասին իր եզրակացությունը Շրջակա միջավայրի նախարարությունը մինչեւ սեպտեմբերի 4-ը կներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ։ Այս մասին  ասաց Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը։

«Հանձնարարականը կշրջանառվի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներում, արդյունքները կամփոփվեն եւ եզրակացությունը կներկայացվի վարչապետի աշխատակազմ մինչեւ սեպտեմբերի 4-ը»,-նշեց նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն. «Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետեւյալ հանձնարարությամբ։

Պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում», - ասված է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan