Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փոխգնդապետը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար

Փոխգնդապետը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Փոխգնդապետը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:

Ինչպես  հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել,  որ ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատարը,  2016թ. ապրիլից մինչև 2019թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում, իր հրամանատարության ներքո գտնվող դիվիզիոնի համար նախատեսված, իրեն վստահված ՎՔՆ միջոցներից՝ անձեռնմխելի պաշարից,  յուրացնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.538.457 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ՝ 19.950 լիտր ձմեռային դիզվառելիք և 100 լիտր բենզին, իսկ ընթացիկ ՎՔՆ միջոցներից՝ 900 լիտր բենզին, որը հետագայում իրացրել է, իսկ ստացված գումարը տնօրինել:

Բացի այդ, փոխգնդապետը, տեղեկանալով իր հրամանատարության ներքո գտնվող ռադիոլոկացիոն կայանից կատարված հափշտակության դեպքի մասին, չարաշահելով պաշտոնեական դիրքը, այդ մասին սահմանված կարգով վերադաս հրամանատարությանը չի հայտնել, ինչի պատճառով հափշտակության դեպքն իրավապահ մարմիններին հայտնի է դարձել ամիսներ անց:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan