Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գագիկ Խաչատրյանի պաշտպանական խումը բողոքարկելու է ձերբակալման որոշումը

Գագիկ Խաչատրյանի պաշտպանական խումը բողոքարկելու է ձերբակալման որոշումը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գագիկ Խաչատրյանի պաշտպանական խումը բողոքարկելու է ձերբակալման որոշումը

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանական խումբը բողոքարկելու է նրա ձերբակալման որոշումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանական խմբի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նա նշեց, որ չի տեսնում Գագիկ Խաչատրյանի նկատմամբ ձերբակալումը որպես խափանման միջոց ընտրելու իրավաչափ անհրաժեշտությունը։

«Պատրաստվում ենք բողոքարկել որոշումը, քանի որ ներկայացված հիմնավորումները չեն կարող ձերբակալման համար հիմք հանդիսանալ։ Ձերբակալման մասին որոշումը կայացվում է, երբ կա վտանգ, որ կասկածյալը կարող է թաքնվել նախաքննությունից։ Գագիկ Խաչատրյանն իրավապահների կանչով կիսատ էր թողել իր բուժումը Գերմանիայում ու վերադարձել Հայաստան՝ տեղյակ լինելով իր նկատմամբ քրգործի մասին»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ եթե մարդը փախուստի նպատակ ունենար, ապա չէր ներկայանա։ Նա հիշեցրեց, որ ՀՔԾ-ում քննվող մեկ այլ քրգործով արդեն վեց ամիս է Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Փաստաբանը հայտնեց, որ Խաչատրյանն այսօր առավոտվանից մասնակցել է բոլոր քննչական գործողություններին ու իր կամքով է ներկայացել՝ չնայած կազմվել է բերման ենթարկելու արձանագրություն։ Փաստաբանը հայտնեց, որ Խաչատրյանը ներկայումս կասկածյալի կարգավիճակում է, մեղադրանք չի առաջադրվել։

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։

«Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել»,- նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում։

Նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan