Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վրաստանի նախագահը նշել Է Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման պայմանները

Վրաստանի նախագահը նշել Է Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման պայմանները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վրաստանի նախագահը նշել Է Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման պայմանները

Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունը կարող Է հիմք դառնալ Թբիլիսիի ու Մոսկվայի միջեւ երկխոսության վերսկսման համար, միայն այս դեպքում Վրաստանը պատրաստ կլինի ՌԴ-ի հետ շփումներին: Այդ մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել Է Euronews ռադիոալիքին տված հարցազրույցում, որը եթեր Է տրվել օգոստոսի 28-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«(Ռուսաստանի հետ) ինչ-ինչ շփումներ ունենալու, դրանք վերսկսելու համար մեզ անհրաժեշտ կլինի հստակ հասկանալ, որ Ռուսաստանի դիրքորոշման մեջ փոփոխություններ են տեղի ունեցել այնպիսի փոքր հարեւանի նկատմամբ, ինչպիսին մենք ենք: Նաեւ Ռուսաստանը պետք Է ընդունի, որ հարաբերությունները չեն կարող կառուցվել հարկադրանքով: Երբ մենք հստակ ազդանշաններ տեսնենք այդ ուղղությամբ, ապա, ես վստահ եմ, մենք պատրաստ կլինենք երկխոսությանն ապագայում»,-ասել Է նա:

Զուրաբիշվիլին հիշեցրել Է, որ Վրաստանն ու Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն 2008 թվականից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan