Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԻՆ-ը Սևանա լճում տեղադրել է մոտ հարյուր նոր նախազգուշացնող լողանշաններ

ԱԻՆ-ը Սևանա լճում տեղադրել է մոտ հարյուր նոր նախազգուշացնող լողանշաններ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԻՆ-ը Սևանա լճում տեղադրել է մոտ հարյուր նոր նախազգուշացնող լողանշաններ

2019 թվականի հուլիսի 1-ից Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, անցել էր ուժեղացված ռեժիմով ծառայության: 

Ինչպես  հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացի Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հիմնական տեղակայման վայրից, ջրափրկարարները ուժեղացված ծառայություն են իրականացրել նաև երեք հանրային լողափերում:

Ծառայության արդյունավետ կազմակերպման համար հանրային լողափերում տեղադրվել են երեք շարժական վագոն-տնակներ՝ ապահովված ջրափրկարարների համար անհրաժեշտ աշխատանքային և կենցաղային պայմաններով:

Ջրափրկարարներն ապահովված են ջրափրկարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

Լողափերում քաղաքացիների հանգիստն առավել անվտանգ դարձնելու նպատակով, այս տարի ԱԻ նախարարությունը ձեռք է բերել մոտ հարյուր նոր նախազգուշացնող լողանշաններ, որոնք տեղադրվել են ինչպես հանրային լողափերում, այնպես էլ Մարտունու, Գավառի, Վարդենիսի, Ճամբարակի լողափերում:

Լողանշանները սահմանում են ափամերձ այն հատվածը, որից այն կողմ լողալը կարող է վտանգավոր լինել:

Լողաշրջանի ընթացքում ջրափրկարարներին հաջողվել է փրկել 27 քաղաքացու կյանք:

Հանրային լողափերում ծառայություն իրականացնելուց բացի, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, ըստ անհրաժեշտության, ջրափրկարարները ծառայություն են իրականացրել նաև մասնավոր լողափերում՝ ապահովելով հանրային միջոցառումների մասնակիցների անվտանգությունը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan