Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սևանի թերակղզու տարածքում կանցկացվի «Էկո Ֆիշ Ֆեսթ» փառատոնը

Սևանի թերակղզու տարածքում կանցկացվի «Էկո Ֆիշ Ֆեսթ» փառատոնը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սևանի թերակղզու տարածքում կանցկացվի «Էկո Ֆիշ Ֆեսթ» փառատոնը

Սևանի թերակղզու տարածքում առաջին անգամ կանցկացվի «Էկո Ֆիշ Ֆեսթ» ձկան փառատոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Գեղարքունիքի մարզպետԳնել Սանոսյանը:

«Փառատոնը էկոլոգիական շեշտադրումներ ունի, այդ պատճառով այն անվանել ենք «Էկո Ֆիշ Ֆեսթ»: Այլ փառատոններից տարբերվում է նրանով, որ մենք այն սկսում ենք Սևանա լճի ամբողջ շրջակայքը մաքրելու գործընթացով: Այսինքն`մենք մեծ շաբաթօրյակով ենք սկսելու, որը կսկսենք առավոտյան ժամը 10-ից, այն կտևի մինչև 13:00-ն: Կմասնակցեն մարզի բոլոր կառույցները, և այս ամենը կանենք «Սևան» ազգային պարկի հետ համատեղ»,- ասաց Սանոսյանը:

Ռեստորանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Վահե Գևորգյանը նշեց, որ փառատոնը հավակնում է դառնալ շարունակական:

«Սևանա լճի ավազանում ձկան փառատոնն անցկացվում է առաջին անգամ: Մենք հավակնում ենք այն դարձնել ամենամյա, և հաջորդ տարիներին ապահովել նաև միջազգային ներկայություն: Նախատեսում ենք հաջորդ տարվանից անցկացնել նաև թեմատիկ գիտաժողովներ Սևանա լճի խնդիրների հետ կապված: Փառատոնի նպատակը տեղի ռեստորանների զարգացումն է»,- նշեց Գևորգյանը:

«Էկո Ֆիշ Ֆեսթ» փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, Սևանի թերակղզու տարածքում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan