Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Քաղաքացուն վերագրված հանցանքի մասին տեսանյութը Պաշտպանի աջակցությամբ հեռացվել է համացանցից

Քաղաքացուն վերագրված հանցանքի մասին տեսանյութը Պաշտպանի աջակցությամբ հեռացվել է համացանցից
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Քաղաքացուն վերագրված հանցանքի մասին տեսանյութը Պաշտպանի աջակցությամբ հեռացվել է համացանցից

Կալանավորված անձը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իրեն վերագրված հանցանքի մասին ՀՀ ոստիկանության հրապարակած տեսանյութը համացանցից հեռացնելու հարցում։

Ինչպես  հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում պարզվել է, որ Ոստիկանությունը հրապարակել է «Բնակարանային գողությունը բացահայտվեց․ գողը հարևանն էր վերտառությամբ նյութ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեսանյութի տեքստի առանձին ձևակերպումները հնարավորություն է տալիս ներկայացված անհատական տվյալների միջոցով նույնականացնել անձին, ավելին, հանրության մոտ կարող է ձևավորել անձի մեղավորության՝ որպես հաստատված փաստի մասին կանխակալ պատկերացումներ: Բացի այդ, տեսանյութում բացակայում է նշում այն մասին, որ մարդը պաշտպանված է անմեղության կանխավարկածի երաշխիքով, ինչպես նաև համապատասխան ծանուցում։

Մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ 2017 թվականին հրապարակված տեսանյութով հասարակական ընկալում է ձևավորվել իր մեղավորության՝ որպես հաստատված փաստի մասին այն դեպքում, երբ իր մեղավորությունն ապացուցված չէ սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության հետ համագործակցության արդյունքում տեսանյութը հեռացվել է համացանցից։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan