Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Վրաստանի հյուպատոսին

Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Վրաստանի հյուպատոսին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Վրաստանի հյուպատոսին

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության հյուպատոս Սոզար Կվինչիայի նախաձեռնությամբ ընդունել է վերջինիս:

Ինչպես  հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում Վրաստանի՝ պատիժ կրող քաղաքացիների իրավունքների իրացման և պահման պայմանները, շեշտադրվել է հատկապես այն փաստը, որ այս տարի վերջիններիս թիվը նվազել է նախորդ տարվա համեմատ: Նախանշվել են նաև հետագա համագործակցության ուղիները:

Քրեակատարողական ծառայության պետ Ա. Գոյունյանը նշել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող վրացի դատապարտյալներին առնչվող ցանկացած խնդրահարույց իրավիճակ լուծում է ստանում օրենսդրության պահանջներին համապատասխան:

Հանդիպման ավարտին հյուպատոսը շնորհակալություն է հայտնել ծառայության պետին՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կալանավորված անձանց և դատապարտյալներին մշտապես աջակցելու համար:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan