Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նախարարը ներկայացրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ազատման պատճառներն ու հիմքերը

Նախարարը ներկայացրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ազատման պատճառներն ու հիմքերը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նախարարը ներկայացրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ազատման պատճառներն ու հիմքերը

Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանն ազատվել է աշխատանքից կենտրոնի վերաբերյալ բողոքների, ինչպես նաև Տանանյանի՝ օտարերկրյա ներդրումներին խոչընդոտելու հիման վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀառողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Կայացված որոշումն իրավաչափ է և տեղին: Մենք կունենանք այդ կենտրոնի զարգացում շատ ավելի արագ տեմպերով, քան մինչ այս պահն է եղել: Այս տարի մեր կողմից ավելացել է կենտրոնի ֆինանսավորումը, կազմակերպչական մի շարք այլ հարցեր նույնպես կբարելավվեն»,- նշեց Թորոսյանը և հավելեց, որ ՈւԱԿ-ը Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում եղել է և կմնա ստրատեգիական կենտրոն:

Անդրադառնալով կենտրոնում այլ կադրային փոփոխություններին՝ նախարարը նշեց, որ դրանք կլինեն ընթացիկ, և կադրային ջարդ չի լինի: Թորոսյանի խոսքով՝ ՈւԱԿ-ը համալրվելու է նոր ու բանիմաց մասնագետներով:  

«Փոխտնօրենը հեռացել է աշխատանքից, քանի որ արդեն մոտ 1.5 ամիս է, ինչ աշխատանքի այլ առաջարկ է ունեցել»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan