Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Զարիֆը «բանտապան» Է անվանել ԱՄՆ-ի Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը

Զարիֆը «բանտապան» Է անվանել ԱՄՆ-ի Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Զարիֆը «բանտապան» Է անվանել ԱՄՆ-ի Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «բանտապան» Է անվանել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC), որը ծանուցում Է Վաշինգտոնի սահմանած նոր միջազգային պատժամիջոցների մասին: Սեպտեմբերի 5-ին նա իր այս կարծիքը հայտնել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «OFAC-ն իրեն բացառապես որպես բանտապան Է պահում»,- գրել Է Զարիֆը: «Եթե հետաձգում խնդրեք, նա կմերժի եւ մենախուց կնետի հանդգնության համար, իսկ եթե խնդրեք մեկ անգամ Էլ, ապա կարող եք հայտնվել կախաղանին»,- նշել Է Իրանի նախարարը:

Նրա տեսակետով՝ ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչությունը (պատժամիջոցները – ծանոթ. խմբ.) մեղմացնելու միակ միջոցը դահճի օղակից վճռականորեն ազատվելն Է»:

Սեպտեմբերի 4-ին Միացյալ Նահանգների իշխանություններն ընդլայնել են Իրանին վերաբերող պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավական անձ, ինչպես նաեւ մի շարք լցանավեր: «OFAC-ը միջոցներ Է ձեռնարկել բեռնափոխադրման խոշոր ցանցի դեմ, որը գտնվում Է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի կառավարման ներքո եւ որին ֆինանսական աջակցություն Է ցույց տալիս»,- ասված Է այն հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan