Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արցախի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները՝ գլխավոր քաղաքներում

Արցախի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները՝ գլխավոր քաղաքներում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արցախի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները՝ գլխավոր քաղաքներում

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:

Արցախի Ասկերանի շրջանում նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով, Ասկերանի քաղաքապետ է վերընտրվել անկուսակցական Սամվել Աղաջանյանը: Արցախի ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, նա նստացել է 469 ձայն, երկրորդ տեղը զբաղեցնող Արմեն Բախշիյանը ստացել է 48 ձայնով պակաս (421), երրորդ թեկնածուն՝ Նվեր գաբրիելյանն ստացել է 304 ձայն:

Մարտակերտի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է Միշա Գյուրջյանը, ով ստացել է 1824 ընտրություններից մասնակցածներից 945-ի ձայները: Երկրորդ տեղում Արսեն Ավանեսյանն է, որ տացել է 540 ձայն:

Հադրուքի քաղաքպետ է ընտրվել «Արցախէներգո» ՓԲԸ Դիզակ մասնաճյուղ ԱՏ ճարտարագետ Վահան Սավադյանը՝ ստանալով 676 ձայն: Քաղաքապետի պաշտոնակատար Արծվիկ Հայրապետյանն ստացել է 565 ձայն:

Մարտունի քաղաքի ղեկավար է ընտրվել «Գոռ Սարգսյան» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Սարգսյանը, ով ստացել է 1292 ձայն (ընտրությանը 2449 ընտրող է մասնակցել): Երկրորդ տեղում Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ վադիմ Դանիելյանն է (1051 ձայն):

Քարվաճառ համայնքի ղեկավար է վերընտրվել Սերգեյ Չիլիգնարյանը՝ ստանալով 210 ձայն: Նրա միակ մրցակից Սերոբ Նալթակյանը ստացել է 190 ձայն: Սերգեյ Չիլինգարյանը ներկայացնում է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը:

Շուշիի քաղաքապետ է ընտրվել Շուի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արծվիկ Սարգսյանը՝ ստանալով 879 ձայն (ընտրությանը մասնակցել է 1813 ընտրող): Երկրորդ տեղում Սամվել Աղաջանյանն է, ով ստացել է 529 ձայն:

Բերձորի քաղաքապետ է ընտրվել համայնքի ղեկավարի տեղակալ Նարեկ Ալեքսանյանը (Ազատ Հայրենիք կուսակցությունից), ով ստացել է 306 ձայն (ընտրությանը մասնակցել է 986 ընտրող): Երկրորդ տեղում Հենրիխ Աղաջանյանն է (232 ձայն):

Նշենք, որ Արցախի 228 համայնքում եւ մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրել են 415 թեկնածուներ։

Ըստ Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, ժամը 20.00-ի դրությամբ Արցախում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 67326 ընտրող:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտի քաղաքապետ։ է ընտրվել Դավիթ Սարգսյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan