Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թումանյանի թանգարանը ցուցահանդեսով նշանավորեց գրողի հոբելյանը

Թումանյանի թանգարանը  ցուցահանդեսով նշանավորեց գրողի հոբելյանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թումանյանի թանգարանը ցուցահանդեսով նշանավորեց գրողի հոբելյանը

Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ գրողի թանգարանում բացվեց «Թումանյանը՝ լուսանկարիչ» խորագրով ցուցահանդեսը, որի շնորհիվ ընթերցողները կարող են բացահայտել մեծանուն գրողի լուսանկարչական տաղանդը: Ներկայացված են Թումանյանի՝ իր զավակներին արած լուսանկարների գեղեցիկ հավաքածուն,  թանգարանի արխիվի ապակե նեգատիվների նմուշները, ինչպես նաև բանաստեղծի շքեղ լուսանկարչական ալբոմները։
Ցուցահանդեսի երկրորդ բաժնում «Արմենպրես» լրատվական գործակալության արխիվային բացառիկ նյութերն են` նվիրված գրողի 150-ամյակին: Ցուցանմուշներում ներկայացված է Թումանյանի կենսագրական շղթան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի շրջանակում կազմակերպված  ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 11-ին:

 Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը ցուցադրված մի շարք լուսանկարներից առանձնացրեց Թումանյանի ընտանիքի միակ լուսանկարը, որում գրողի ընտանիքի բոլոր անդամներն են: «Սա 1914 թվականի գարնանն արված լուսանկար է. ճակատագրական մի տարեթիվ, որից  հետո ընտանիքի անդամներն առանձնացան, որպեսզի յուրաքանչյուրն իր առաքելությունն իրագործի: Հետաքրքիր է նաև Թումանյանի դստեր`Թամարի  լուսանկարը, որում նա այն հագուստով է, որով 1909 թվականին Մետեխի բանտում այցելել էր հորը: Այդ հագուստի ծալքերի մեջ պահելով` նա տուն էր բերել  «Մի կաթիլ մեղր» ստեղծագործությունն ու «Վայրէջք» բանաստեղծությունը: Թամարը մշտապես հպարտացել է, որ հոր երկու գործերի փրկիչն է»,-պատմեց Եղիազարյանը:

 Ներկայացնելով Անուշ Թումանյանի կերպարը` տնօրենն ասաց, որ նա յուրահատուկ աղջիկ էր: «Անուշը շատ է սիրել լուսանկարվել: Նա բավականին ռոմանտիկ էր, բանաստեղծական քնքուշ հոգի ուներ և ստեղծագործական պատառիկներ է գրել, որոնք մենք նախատեսում ենք հրատարակել: Թումանյանի և Անուշի զրույցները հիմնականում վերաբերել են գեղարվեստին, գրականությանը»,-նշեց Եղիազարյանը:

 Թումանյանի որդիներից Արտավազդը դրամատուրգ էր։ Եղիազարյանի խոսքով` երբ Թումանյանը նրան մարդկանց հետ էր ծանոթացնում, Արտավազդը շեշտում էր, որ դրամատուրգ է: «Արտավազդը գրել է հետաքրքիր պիեսներ` անդրադառնալով համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց կենսագրություններին: Նրա պիեսներից մեկն անգամ բեմադրվել է: Ավաղ, նա զոհվել է 24 տարեկանում Վանի գաղթի ժամանակ»,-շեշտեց թանգարանի տնօրենը:

 Ցուցադրված ալբոմներում ոչ միայն ընտանիքի անդամների լուսանկարներն են, այլև  գեղարվեստական գործեր:  Ալբոմներից մեկում էլ այն մարդկանց լուսանկարներն են, որոնց հետ Թումանյանը հաղորդակցվել է. նրանցից է Խրիմյան Հայրիկը:

 «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ներկայացնելով գործակալության եզակի ցուցանմուշները, շեշտեց, որ դրանք ունեն բացառիկ արխիվային արժեք:

 «Սա հետահայաց ցուցահանդես է, որում ներկայացրել ենք այն ցուցադրության բացառիկ պահպանված նմուշները, որ «Արմենպրես»-ը կազմակերպել և  պատրաստել էր Թումանյանի  100-ամյակի կապակցությամբ: Ցուցանմուշներն ունեն բացառիկ արխիվային արժեք: Մենք ոչ միայն թվայնացրել ենք մեր գզրոցների ժապավենները, այլև փորձել ենք ներկայացնել ժամանակի ցուցահանդեսային  մշակույթը»,-նշեց Անանյանը:

 Գործակալության տնօրենն ընդգծեց, որ ոչ միայն ներկայացրել են բացառիկ կտորներ, որոնք թվայնացումից հետո հասանելի են բոլորին, այլև ցուցադրել են   ժամանակին  գործակալության կատարած  աշխատանքը` ուղղված Թումանյանի հանրահռչակմանը:

 «Նպատակ ունենք ցուցադրությունը տանել Դսեղ: Եթե հաջողվի, Կոմիտասի 150-ամյակին համանման ցուցադրություն կկազմակերպենք և ցուցահանդես կիրականացնենք Թբիլիսիի Թումանյանի տանը, որտեղ Կոմիտասն ու Թումանյանը հաճախ են հանդիպել: Դա կդառնա մեծերի յուրահատուկ միավորում իրենց հարազատ մշակութային օջախում»,-եզրափակեց Արամ Անանյանը:

 Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև սեպտեմբերի 20-ը:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan