Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԺ-ն չընդունեց 3-րդ կարգի հաշմանդամություն ստացածներին անվճար սովորելու հնարավորության օրինագիծը

ԱԺ-ն չընդունեց 3-րդ կարգի հաշմանդամություն ստացածներին անվճար սովորելու հնարավորության օրինագիծը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԺ-ն չընդունեց 3-րդ կարգի հաշմանդամություն ստացածներին անվճար սովորելու հնարավորության օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու ընթացքում դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության այն օրենքի նախագծին, որով առաջարկվում է, որ բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում 3-րդ կարգի հաշմանդամության կարգավիճակ ստացած անձինք ուսումն անվճար շարունակելու հնարավորություն ստանան:

Նախագիծը չընդունվեց 41 կողմ, 10 դեմ և 62 ձեռնպահ ձայնով:      

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ շահառուների հստակ քանակը չի քննարկվել և հաշվի չի առնվել, թե ինչ ազդեցություն է ունենալու այն բյուջեի վրա: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝         Մակունցն իր գործընկերներին առաջարկեց այս պահին ձեռնպահ մնալ քվեարկության ժամանակ:

Գործող կարգավորման համաձայն՝ ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք բուհ են ընդունվում և սովորում անվճար համակարգով: Վճարովի համակարգում սովորող անձինք, ովքեր ուսումնառության ընթացքում ստանում են առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, դարձյալ անցնում են անվճար համակարգ: Անվճար համակարգում սովորում են նաև մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաները, այստեղ չի նշվում հաշմանդամության կարգը, հետևաբար հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք են սովորում պետպատվերի շրջանակում: Մինչդեռ ուսումնառության ընթացքում երրորդ կարգի հաշմանդամություն ստացած ուսանողները դուրս են մնում պետպատվերով սովորելու հնարավորությունից:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan