«Եկե՛ք դառնանք մեղսունակ». «Սա Հայաստան է և վերջ»



Գործարանները թալանեցին՝ մենք պատասխանատու չէինք, երկիրը կողոպտում էին՝ մենք պատասխանատու չէինք, հիմա էլ 70 տոկոս ձայն ենք տվել Նիկոլ Փաշինյանին ու էլի պատասխանատվություն չենք ուզում վերցնել. ասում ենք՝ դե ընտրել ենք Նիկոլին, թող գնա մի բան անի: Այդպես չի լինում: Երբ քաղաքացին իր վրա պատասխանատվություն չի վերցնում երկրի կառավարման գործում, ապա դա անում են դրսի ուժերը: Մենք ենք մեր ձեռքով Նիկոլ Փաշինայանին գցել ծուղակը, մեզ անմեղսունակի պես ենք պահում, բայց հիմա էլ ուշ չէ՝ կոչ եմ անում դառնանք մեղսունակ ու ազդենք մեր հայրենիքի ապագայի վրա: