Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հակոբ Արշակյանն անդրադարձել է իշխանության վերջին կադրային փոփոխություններին

Հակոբ Արշակյանն անդրադարձել է իշխանության վերջին կադրային փոփոխություններին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հակոբ Արշակյանն անդրադարձել է իշխանության վերջին կադրային փոփոխություններին

Կադրային փոփոխություններն արվում են աշխատանքային կարգով և այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կբացատրի Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելն ու խորհրդական նշանակելը: «Նորմալ իրավիճակ է, երբ գործատուն, իր աշխատակցի աշխատանքից գոհ չի լինում և որոշում են բաժանվել։ Ընդհանրապես, աշխատանքի տարբեր ուղղություններ և տարբեր պատասխանատվություններ կան: Այդ առումով չէի ուզենա մեկնաբանել: Դրանք տարբեր աշխատանքներ են, մի մարդը մի տեղում լավ է աշխատում, մյուս տեղում այդքան էլ լավ չի աշխատում, մեզնից յուրաքանչյուրն այդպիսի հատկություններ ունի։ Որևէ մեկին կարելի է մի տեղ նշանակել ու նա արդյունավետ աշխատի, իսկ մեկ այլ տեղ այդքան էլ արդյունավետ չաշխատի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հակոբ Արշակյանը։

Նախարարը հրաժարվեց մեկնաբանել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստի բովանդակությունը՝ նշելով, որ մեկնաբանության համար ավելի լավ է դիմել հենց Վանեցյանին։

Հարցին, իսկ իր աշխատանքից գո՞հ է իր գործատուն՝ Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Հուսամ»:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan