Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Թրամփն ատում է լատինամերիկյան ժողովուրդներին, սակայն հատուկ ատելություն է տածում վենեսուելացիների հանդեպ». Մադուրո

«Թրամփն ատում է լատինամերիկյան ժողովուրդներին, սակայն հատուկ ատելություն է տածում վենեսուելացիների հանդեպ». Մադուրո
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Թրամփն ատում է լատինամերիկյան ժողովուրդներին, սակայն հատուկ ատելություն է տածում վենեսուելացիների հանդեպ». Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ատում է լատինամերիկյան ժողովուրդներին, սակայն հատուկ ատելություն է տածում վենեսուելացիների հանդեպ: Այս մասին Մադուրոն հայտարարել է RT-ին տված հարցազրույցում:


«Հիմա այստեղ բացեիբաց ասում եմ. Դոնալդ Թրամփն ատելությամբ է լցված լատինամերիկյան ժողովուրդների նկատմամբ: Փախստականների և ներգաղթյալների նկատմամբ, բայց նա մասնավորապես ատում է Վենեսուելայի ժողովրդին և նրա պատմությունը»,- ընդգծել է Մադուրոն:

Նա նաև Թրամփի վերաբերմունքը համեմատել է Հիտլերի հետ:


Նույն հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել է նաև երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին:

«Յուրաքանչյուր ոք ինքնարտահայտման իրավունք ունի, բայց զարմանալին այն է, որ նա (Խուան Գուաիդոն) ճանաչվել է տասնյակ երկրների կողմից՝ սկսած ԱՄՆ-ից, քանի որ նրանց դուր չէր գալիս Վենեսուելայի քաղաքական համակարգը»,- հայտնել է Նիկոլաս Մադուրոն:

Հիշեցնենք, որ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն տարեսկզբին իրեն հռչակել էր երկրի ժամանակավոր նախագահ, որից հետո նրան աջակցություն էին հայտնել ԱՄՆ-ն, Կանադան, մի շարք լատինամերիկյան և եվրոպական երկրներ, ինչպես նաև Վրաստանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan