Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գյումրիում մեկնարկել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը

Գյումրիում մեկնարկել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գյումրիում մեկնարկել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը

Գյումրու  Սև բերդում Հայաստանի Հանրապետության 28-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մեկնարկել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանձնի «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը:

Մրցանակը հանձնվի այն մարդկանցից մեկին, որն իր ուժերով ստեղծել է սեփական բիզնես և իր ապագան կապել Հայաստանի հետ: Առաջին մրցանակաբաշխության մասնակիցները կլինեն վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակի հերոսը» հաղորդման հերոսները: Միջոցառման ընթացքում պաշտոնյաներն ու հյուրերը հերոսներին կհանձնեն մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակ կսահմանվի վարչապետի մրցանակը:

Հաղթողին տրվելիք արձանիկի ներքևի հատվածում գրված է «Մեր ժամանակի հերոսը», իսկ վերևի մասում «Եվ այդ մեկ մարդը դու ես». գրության տակ հայելի է, որտեղ մրցանակակիրը կտեսնի իրեն:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումների հիմնական մասը՝ «Գուկաս Գյումրի» կարգախոսով կանցկացվեն Գյումրիում։ Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan