Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայկական գյուղատնտեսական սթարթափները մասնակցում են «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին

Հայկական գյուղատնտեսական սթարթափները մասնակցում են «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայկական գյուղատնտեսական սթարթափները մասնակցում են «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին

Սեպտեմբերի 25-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» 6-րդ միջազգային համաժողովի շրջանակներում անցկացվում է գյուղատնտեսությանը և սննդի արդյունաբերությանը նվիրված ցուցահանդես։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել գյուղատնտեսության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից առաջարկվող նորարարական լուծումները որպես ոլորտի հետագա զարգացման և մրցունակության ապահովման գիտահեն շարժիչ ուժ։

Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը շրջայց է կատարել ցուցահանդեսի տարածքով և, ծանոթանալով հայկական տաղավարի ցուցադրումներին, իր գոհունակությունն է հայտնել նորարարական սթարթափ էկոհոմակարգի ներկայացուցիչների մասնակցության առիթով։

Ցուցահանդեսին մասնակցում են «Էկոտեքնոլոջի» ՍՊԸ-ն՝ իր Աքուասորս ապրանքով, «Էֆ-Դի-Էյ Լաբորատորիա» ՍՊԸ-ն՝ իր կողմից տրամադրվող ծառայություններով, «Գարուն Թեք» ՍՊԸ-ն՝ հողերի կառավարման արդյունավետության բարձրացման տեխլոնոլոգիական լուծումով և Մարքեթինգի հայկական ասոցիացիան՝ իր ՀՀ արտահանողների կատալոգով։

«Եվրասիական շաբաթ» եռօրյա միջազգային համաժողովի շրջանակներում անցկացվող ցուցահանդեսին Հայաստանի ընկերությունների մասնակցության աշխատանքները համակարգել է «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որն ընտրվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan