Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Աշխարհում ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել Չինաստանի զարգացումը. Սի Ցզինպին

Աշխարհում ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել Չինաստանի զարգացումը. Սի Ցզինպին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Աշխարհում ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել Չինաստանի զարգացումը. Սի Ցզինպին

Աշխարհում ոչ մի ուժ ի զորու չԷ կանգնեցնել չին ազգի զարգացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 1-ին հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը՝ երկրի գլխավոր հրապարակում ելույթ ունենալով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ:

«Չկա ոչ մի ուժ, որը կարողանա խարխլել այս մեծ երկրի հիմքը: Ոչ մի ուժ չի կարող չին ազգին ետ պահել առաջշարժումից»,- ասել Է Սի Ցզինպինը Տյանանմեն հրապարակում զորահանդեսի սկսվելուց առաջ: Նա հավելել Է, որ չին ժողովուրդը 70 տարվա ընթացքում իր ջանքերի շնորհիվ եւ աննկուն պայքարում կարողացել Է հասնել այնպիսի հաջողությունների, որոնք զարմացրել են աշխարհը:

ՉԺՀ-ի նախագահն ընդգել Է, որ Չինաստանն ընթանալու Է զարգացման խաղաղ ուղիով եւ շարունակելու Է բոլոր երկրների հետ համագործակցելու քաղաքականությունը: Ընդսմին Ցզինպինը հայտարարել Է, որ չինական բանակը եւ ռազմական ոստիկանությունը վճռականորեն պաշտպանելու են երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ նրա զարգացման շահերը: ՉԺՀ-ն կազմավորվել Է 1949 թվականի հոկտեմբերի 1-ին:

Պեկինում այսօր ընդգրկուն հանդիսություներ են ընթանում ՉԺՀ-ի հիմնադրման 70-ամյակի առթիվ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan