Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ֆինանսական օժանդակություն ՀՀ-ում տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը

Ֆինանսական օժանդակություն ՀՀ-ում տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ֆինանսական օժանդակություն ՀՀ-ում տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության  և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև 2016 թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման նախագծին:    

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ըստ համաձայնագրի, ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ և  ֆինանսական օժանդակություն:

«Ֆինանսական միջոցները նախատեսվում են հետևյալ ծրագրերի համար. «Գերմանա-հայկական հիմնադրամ, վերաֆինանսավորման գիծ I» ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 750 000 եվրո ֆինանսական օժանդակություն, «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» 1-ին ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 2 700 000 եվրո ֆինանսական օժանդակություն, «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում հավելյալ մինչև 2 000 000 եվրո ֆինանսական օժանդակություն, Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագրի շրջանակներում՝ ընդհանուրը՝ 5 339 139.38 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն, «Գերմանա-հայկական հիմնադրամ, վերաֆինանսավորման գիծ I» ծրագրի համար՝ արտոնյալ պայմաններով տրամադրվող մինչև 20 000 000 մլն եվրո գումարի չափով վարկ»,- ասաց Ջանջուղազյանը:

Համաձայնագիրը հանդիսանում է որպես շրջանակային, որի ներքո հետագայում նախատեսվում է առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի ստորագրում՝ ըստ վերոնշյալ ծրագրերի:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan