Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կառավարությունը սահմանում է 10 ՀՀ պետական մրցանակներ

Կառավարությունը սահմանում է 10 ՀՀ պետական մրցանակներ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կառավարությունը սահմանում է 10 ՀՀ պետական մրցանակներ

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» ՀՀ օրենքի  նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ մինչ այսօր մրցանակներ տալու հարցը կարգավորվել է կառավարության որոշումներով, իսկ հիմա այն կկարգավորվի օրենքով:

«Սահմանվել է, որ ստեղծագործությունները, աշխատանքները քննարկում, հավակնորդների ընտրությունը կազմակերպում են ընտրող հանձնաժողովները, բարձր տեխնոլոգիաների մրցանակի դեպքում՝ մրցանակաբաշխության կոմիտեն: Կառավարությունը սահմանելու է մրցանակները հանձնելու ժամկետները: Մրցանակների հետ լինելու են նաև դրամական պարգևներ»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

«Սահմանվել են թվով 10 ՀՀ պետական մրցանակներ, որոնք են.

1) գրականության և հրապարակախոսության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

2) երաժշտության և կատարողական արվեստների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

3) կերպարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

4) թատերական արվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

5) կինոարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

6) ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

7) ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

8) հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

9)  աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

10) բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan