Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ավինյանն ընդգծեց ՏՏ ոլորտում սովետական ժառանգությունը հղկելու անհրաժեշտությունը

Ավինյանն ընդգծեց ՏՏ ոլորտում սովետական ժառանգությունը հղկելու անհրաժեշտությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ավինյանն ընդգծեց ՏՏ ոլորտում սովետական ժառանգությունը հղկելու անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունը սովետական շրջանից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուրջ ժառանգություն է ստացել, որը ստեղծված հնարավորությունների հետ մեկտեղ հղկման կարիք ունեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 7-ին Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Սովետական ժամանակահատվածից ունենք լուրջ ժառանգություն այս ոլորտում, կրթական համակարգն այս ոլորտի նույնպես ժառանգություն է Սովետական միությունից: Սա կապված է նաև այն կարողությունների հետ, որոնք այս տարածաշրջանում հնարավոր է եղել զարգացնել: Այդ տաղանդը պետք է մշակել ու հղկել, և այն կարող է տալ շատ մեծ պտուղներ, քան հիմա է տալիս: Հիմա ոլորտը շատ արագ զարգանում է, արագացված տեմպերով աճեր ունենք: Տարբեր երկրներից ՏՏ ոլորտի ընկերություններ իրենց գրասենյակները տեղափոխում են Երևան, և այստեղ են իրականացնում իրենց աշխատանքները»,- ասաց Ավինյանը:

 Փոխվարչապետը նշեց, որ ՀՀ-ում վերջին 8 տարիների ընթացքում ոլորտն աճում է միջինում 28%-ով:

«Բարձր տեխնոլոգիաները պետք է ներմուծվեն տարբեր ոլորտներ, լինի դա արդարադատություն, պետական կառավարություն, ընդհանուր տնտեսությունը, և մենք մեր ջանքերով նպաստելու ենք, որպեսզի ՀՀ տնտեսությունում այդ փոխակերպումը տեղի ունենա»,- նշեց փոխվարչապետը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan