Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Երվանդ Մանարյանին շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում

Երվանդ Մանարյանին շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Երվանդ Մանարյանին շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում

Երևանի ավագանին միաձայն ընդունեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու որոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 8-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում որոշմանը միաձայն կողմ քվեարկեց ավագանու 45 անդամ:

Որոշման նախագիծը ավագանու անդամներին ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը:

«Էրեբունի -Երևան-2801 տարեդարձի առթիվ թատերարվեստի և հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Երևանի քաղաքապետի առաջարկությամբ ձեր քննարկմանն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Քրիստափորի Մանարյանին Երևանի պատվավոր քաղաքացի կոչում շնորհելու մասին ավագանու որոշման նախագիծը: Որոշման նախագիծը տրամադրվել է ավագանու բոլոր խմբակցություններին, ավագանու անդամներին և մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, որտեղից ստացվել է դրական եզրակացություն»,- ներկայացրեց Վարդանյանը:

Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանն ընդգծեց, որ հանձնաժողովում հարցը քննարկել են և մեծ սիրով ու խորը հարգանքով տվել են դրական եզրակացություն:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan