Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիայի խորհրդարանը 1 տարով երկարաձգել է Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունների մանդատի ժամկետը

Թուրքիայի խորհրդարանը 1 տարով երկարաձգել է Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունների մանդատի ժամկետը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիայի խորհրդարանը 1 տարով երկարաձգել է Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունների մանդատի ժամկետը

Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է Իրաքի և Սիրիայի տարածքներում ռազմական գործողությունների անցկացման մանդատի ժամկետը: Այս մասին գրում է «Անադոլու»-ն:

Փաստաթղթում, որը ներկայացվել է խորհրդարանին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մակագրությամբ, ասվում է, որ Թուրքիայի հարավային շրջանները շարունակում են մնալ վտանգի տակ, և որ դա հարվածում է Թուրքիայի ազգային անվտանգությանը:

«Թուրքիան հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ազգային միասնությունը, սակայն մեկ այլ տեսանկյունից էլ պետք է նշենք, որ Իրաքում և Սիրիայում շարունակում են գործել ահաբեկչական-անջատողական «Քրդական աշխատավորական կուսակցության» ուժերը, որոնք սպառնալիք են հանդիսանում տարածաշրջանի և մեր երկրի ազգային անվտանգության համար»,- նշվել է հուշագրում:

Փաստաթղթում նշված է նաև, որ Թուրքիան իր ռազմական գործողությունները սկսում է՝ ելնելով իր երկրի ազգային անվտանգության հարցից և տարածաշրջանում ահաբեկչության վերացման խնդրից: Հուշագրի վերջում նշվել է, որ նախագահը պահանջում է Սահմանադրության 92-րդ կետի հիման վրա մեկ տարով երկարաձգել ռազմական գործողությունների վերաբերյալ բանաձևը, որն ուժի մեջ կմտնի այս տարվա հոկտեմբերի 30-ից:  

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan