Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Անկախության տոնին 15000 մարդ գնաց Գյումրի, սակայն այդ օրը տպվել է նույնքան ՀԴՄ, որքան 15 օր առաջ. Նիկոլ Փաշինյան

Անկախության տոնին 15000 մարդ գնաց Գյումրի, սակայն այդ օրը տպվել է նույնքան ՀԴՄ, որքան 15 օր առաջ. Նիկոլ Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Անկախության տոնին 15000 մարդ գնաց Գյումրի, սակայն այդ օրը տպվել է նույնքան ՀԴՄ, որքան 15 օր առաջ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ստվերի դեմ պայքարի հետ կապված ունենք և՛ լավ, և՛ վատ նորություններ: Այս մասին «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովում այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, թե լավ նորությունն այն է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցներից մեկում արձանագրել է, որ եթե Հայաստանում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը 0.3%-ի շարժ ունենա, ապա դա ստվերի կրճատման տեսանկյունից կհամարվի լավագույն հաջողություն Հայաստանի համար:

«Այսօրվա դրությամբ մենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել ենք մոտավորապես 1.2%-ով, այսինքն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի լավագույն ռեկոմենդացիայից 4 անգամ ավել. կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են, որ ստվերի կրճատման հետ կապված մենք աննախադեպ իրավիճակներ ունենք»,- ասաց նա:

Վարչապետն անդրադարձավ նաև վատ նորություններին՝ նշելով, որ դրանք վերաբերում են վարքագծային բաղադրիչին: Նա նշեց, որ դժվար է վարքագիծ փոխելը և որպես օրինակ բերեց Գյումրին:

«Այս տարի Անկախության օրվա տոնակատարությունները տեղի ունեցան Գյումրիում, սեպտեմբերի 21-ին 15000 մարդ գնաց Գյումրի: Նրանք, ովքեր եղել են Գյումրիում այդ օրը, կարող են վկայել, որ ռեստորաններում, սրճարաններում շատ մեծ շարժ կար։ Ինձ համար հետաքրքիր էր, թե Գյումրիում սեպտեմբերի 21-ին առևտուրն ինչ շարժ էր արձանագրել։ Պարզվեց, որ նույն քանակի ՀԴՄ կտրոն է տպվել, ինչ նախորդ օրերին»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սեպտեմբերի 21-ին Գյումրիում առևտրի ծավալն ավելացել էր ընդամենը 10 մլն դրամով, բայց տպված ՀԴՄ-ների թիվը չէր փոխվել 15 օր առաջվա համեմատ:

«Սա իրականում վատ նորություն է: Ես, գործընկերություն ասելով, սա նկատի ունեմ: Գյումրիում մեր գործարարներն իմացել են, որ այդ օրը հարկայինն այդտեղ ոչ մի բան չի անելու, «ռեյդ» չի լինելու: Կառավարությունն իր գործողություններով այդպիսի մասշտաբային միջոցառում է իրականացրել, որը Գյումրիի բիզնեսի համար մի հնարավորություն է, որի հետևանքները մինչև այսօր էլ նկատվում են, բայց այդ բիզնեսն իր կողմից կես քայլ պե՞տք է անի, թե՞ չանի»,- հայտարարեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ գործընկերության տրամաբանությունը շատ կարևոր է, և տնտեսական հեղափոխությունը չի կարող լինել մենախոսություն, դա պետք է երկխոսություն լինի: «Այդ նույնն է, որ Գյումրիից քայլում էինք, քայլեինք գայինք ու ոչ մի արձագանք էլ չլիներ, կգնայինք տուն»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ՀԴՄ-ներ տպելու հետ կապված, այդուհանդերձ, լավ նորություն կա: «2019–ի առաջին 8 ամիսներին, նախորդ տարվա տվյալների համեմատ, 75 մլն հատ ավել տպված ՀԴՄ կտրոն ունենք, 10 ամիսների ընթացքում այդ թիվը հասել է 85 մլն-ի: Այսինքն՝ դինամիկան կա և այստեղ լավ

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan