Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Անտոնիու Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում տիրող իրավիճակի կապակցությամբ

Անտոնիու Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում տիրող իրավիճակի կապակցությամբ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Անտոնիու Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում տիրող իրավիճակի կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորապես անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում տիրող իրավիճակի կապակցությամբ, որտեղ Թուրքիան ռազմական գործողություն է իրականացնում: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, հաղորդում է Associated Press-ը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Սիրիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ: Բոլոր ռազմական գործողությունները պետք է իրականացվեն ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան, պետք է ապահովել քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունը»,- ասել է նա:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և որ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի համաձայն վստահության արժանի քաղաքական գործընթացը թույլ կտա երկարաժամկետ հիմքով կարգավորում ապահովել»,- հավելել է Հաքը:

Նա նաև հիշեցրել է, որ «ցանկացած որոշման դեպքում պետք է պահպանվեն Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկի մասին: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan