Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Քրդերը ծանր զենք չունեն Թուրքիայի դեմ պայքարելու համար, բայց վճռական են տրամադրված. Reuters

Քրդերը ծանր զենք չունեն Թուրքիայի դեմ պայքարելու համար, բայց վճռական են տրամադրված. Reuters
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Քրդերը ծանր զենք չունեն Թուրքիայի դեմ պայքարելու համար, բայց վճռական են տրամադրված. Reuters

Քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG) ծանր սպառազինություն չեն ստացել ԱՄՆ-ից, որով կարող են դիմակայել թուրքական ինքնաթիռներին կամ տանկերին, հաղորդում է Reuters գործակալությունը՝ YPG-ի անանուն անդամին հղումով:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ամենահզոր զենքը, որ քրդերը ստացել են ԱՄՆ-ից, ականանետային արկերն են:

«Չկան ո´չ հրթիռներ, ո´չ զենիթային սպառազինություն և ո´չ էլ տանկեր»,- հայտնել է աղբյուրը:

Այնուհանդերձ, քրդերը մտադիր են վճռականորեն պայքարել թուրքական բանակի և նրան աջակցող սիրիացի ապստամբների դեմ:

Թուրքիայի դիրքորոշմանը ծանոթ սիրիական աղբյուրը հայտարարել է, որ Անկարան վաղուց է հետևում ԱՄՆ-ից YPG-ին մատակարարվող զենքին և «մշտապես» ամերիկացիների հետ քննարկել է մատակարարվող զենքի տեսակը:

Ինչպես նշել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության նախկին ղեկավար Ջոզեֆ Վոթելը, քրդական կազմավորումները չեն կարող կանգնեցնել Սիրիայի տարածքում Թուրքիայի առաջխաղացումը:

«Կարծում եմ՝ նախևառաջ քրդերն իրենց պաշտպանելու համար կձեռնարկեն ցանկացած միջոց, բայց երբ ակնհայտ դառնա, որ նրանք չեն կարող դիմագրավել արդիականացված բանակի և այն հնարավորություններին, որոնք ունի Թուրքիան, այդ ժամանակ, կարծում եմ, նրանք (քրդերը) կլքեն այդ շրջանը»,-հայտարարել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկի մասին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan