Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դավիթ Տոնոյանը մանրամասնեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի որոշումը

Դավիթ Տոնոյանը մանրամասնեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի որոշումը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դավիթ Տոնոյանը մանրամասնեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի որոշումը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պետության տրամադրած գումարից բացի հավելյալ գումար կտրամադրի նաեւ 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ եւ դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ կառավարութան հոկտեմբերի 10-ի նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60 հազար դրամ, ապա հիմնադրամից ամսվա մեջ կստանա նաև 240 հազար դրամ: Կախված կոչումներից ու ընտանիքի անդամներից՝ այդ թվերը փոփոխության են ենթարկվում, ես միջինացված օրինակ բերեցի»,- ասաց Տոնոյանը:

Հոկտեմբերի 9-ին որոշում է կայացվել, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2020 թվականի 

հունվարի 1-ից կսկսի աջակցություն ցուցաբերել նաեւ 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ եւ դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ 

զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Նախորդ 

տարվա դրությամբ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2017

 թվականի հունվարի 1-ը ներառյալ եւ դրանից հետո տեղի ունեցած դեպքերը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan